Ինչպե՞ս խնդիրը վերածել առավելության․ Արման Թաթոյանն առաջարկում է Մադինան դարձնել տուրիստական կենտրոն

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը համոզված է, որ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղը՝ յուրահատուկ բնական միջավայրի և կլիմայական պայմանների շնորհիվ, զբոսաշրջային կենտրոն դառնալու մեծ ներուժ ունի։

«Արմաղան սարը բացառիկ վայր է։ Մեր երկրում մատների վրա կարող ենք հաշվել այսպիսի հրաշալի վայրեր, որտեղ կա լեռ, լեռնային լիճ, եկեղեցի։ Գետն էլ հոսում է, կարելի է ձուկ աճեցնել»։

Ծանոթ լինելով հայրենի մարզի բնակավայրերի առանձնահատկություններին՝ Արման Թաթոյանը վստահ է, որ ենթակառուցվածքները զարգացնելու և գովազդային թիրախային արշավի դեպքում Մադինան զբոսաշրջիկներին կգրավի ամբողջ տարվա ընթացքում։