Ներքին Գետաշենի գրասենյակն ինձ համար կրկնակի պարտավորեցնող է. Արման Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը գրասենյակ է բացել Ներքին Գետաշենում։

«Ներքին Գետաշենի գրասենյակն ինձ համար կրկնակի պարտավորեցնող է. հայրս` Հակոբը, այստեղ է ծնվել, մանկության տարիներին շատ եմ այս գյուղում եղել:

Աշխատելու ենք այնպես, որ մարդիկ երբեք չամաչեն ու չափսոսան մեզ վստահելու համար»,- բացման արարողության ժամանակ ասել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։