Օմանը հայտարարել է, որ միջնորդել է ԱՄՆ-ի և հութիների միջև հրադադարի շուրջ բանակցությունները

Օմանը հայտարարել է, որ միջնորդել է Եմենի հութիների և Միացյալ Նահանգների միջև հրադադարի մասին համաձայնագիրը, հաղորդում է Reuters-ը։

Նշվում է, որ կողմերից ոչ մեկը չի հարվածի մյուսին, ներառյալ՝ Կարմիր ծովում և Բաբ էլ-Մանդեբի նեղուցով նավարկող ամերիկյան նավերին: Ընդ որում, հայտարարության մեջ Իսրայելի վրա հութիների հարձակումները չեն հիշատակվում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կդադարեցնի հութիների ռմբակոծությունը՝ նշելով, որ շարժումը համաձայնել է դադարեցնել Մերձավոր Արևելքում կարևոր նավագնացության ուղիների արգելափակումը։