Մոսկվայի քաղաքապետը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող ԱԹՍ-ների ոչնչացման մասին

Այսօր, ամբողջ օրվա ընթացքում, Պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանությունը հետ է մղել թշնամու անօդաչու թռչող սարքերի հարձակումները։

Դրա մասին իր թելեգրամյան ալիքում գրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

«Այժմ Մոսկվա թռչող ևս երկու անօդաչու թռչող սարքեր են ոչնչացվել։ Արտակարգ իրավիճակների ծառայությունների մասնագետներն աշխատում են ընկած բեկորների տեղում»,-նշել է նա։