
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել Ուկրաինայում գտնվող ԱՄՆ բոլոր քաղաքացիներին անհապաղ լքել երկիրը՝ վկայակոչելով ռուսական կողմի հետ ռազմական գործողությունների սպառնալիքների աճը։
Բայդենն ասել է, որ զորքեր չի ուղարկի ամերիկացիներին փրկելու համար, եթե ռազմական բախում սկսվի։
Նա զգուշացրել է, որ տարածաշրջանում ամեն ինչ կարող է արագ զարգանալ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ավելի վաղ ասել էր, որ Եվրոպան բախվել է վերջին տասնամյակների ընթացքում ամենամեծ անվտանգության ճգնաժամին՝ Ուկրաինիայի և Ռուսաստանի միջև այդ լարվածության ֆոնին: