Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանին

Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր՝ ապրիլի 8–ի առավոտյան ձերբակալել է նաև Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանին։

Հիշեցնենք` նա Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ղեկավարել է 2011-2018 թվականներին։

Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի խումբ անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Արման Սահակյանը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ:

«Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»,- հայտնել էին Հակակոռուպցիոն կոմիտեից: