Երևանում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները. Դրանք տևում են ժամը 21.30–ից մինչև 07.00

Երևանի Սարյան և Տիտոգրադյան փողոցներում արդեն մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները, որոնք սկսվում են ժամը 21:30-ից և ավատվում 07:00-ին:

«Այսօրվանից  միջին նորոգման աշխատանքներ են սկսվել նաև Անտոն Քոչինյան- Բուզանդ խաչմերուկից մինչև Աբովյան-Բուզանդ խաչմերուկն ընկած հատվածում: Աշխատանքների սկիզբը 22:30-ին է, ավարտը՝ ժամը 07:00-ին»,–ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։