Ռյուտեն կասկածի տակ է դրել Իրանում միջմայրցամաքային հրթիռների առկայությունը, բայց գովել է Թրամփին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ դաշինքը «չի կարող հաստատել» Իսրայելի այն պնդումը, թե Դիեգո Գարսիայի ուղղությամբ արձակված հրթիռները իրանական միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ են եղել:

Այդուհանդերձ, Ռյուտեն աջակցել է Իրանի դեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատերազմին՝ այն անվանելով անհրաժեշտ և հանրությանը կոչ անելով սատարել նրան:

«Ես տեսել եմ հարցման արդյունքները, բայց իսկապես հույս ունեմ, որ ամերիկացի ժողովուրդը նրա հետ կլինի, որովհետև նա դա անում է ողջ աշխարհն ապահով դարձնելու համար»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Ռյուտեն նաև հասկացնել է տվել, որ ՆԱՏՕ-ն սատարում է Վաշինգտոնին՝ նշելով, որ ակնկալվում է անդամ պետությունների համախմբումը Թրամփի շուրջ՝ չնայած համակարգման հարցում առկա հապաղումներին:

«Ես հասկանում եմ նախագահի հիասթափությունը, որ սա որոշակի ժամանակ է պահանջում, բայց նաև խնդրում եմ մի փոքր ըմբռնումով մոտենալ, քանի որ երկրները պետք է պատրաստվեին դրան՝ առանց նախապես տեղեկացված լինելու»,- ասել է Ռյուտեին: