Պուտինը եւ Լուկաշենկոն քննարկել են իրավիճակն աշխարհում

Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք քննարկել են հետագա համագործակցության հեռանկարները, ինչպես նաեւ միջազգային հրատապ թեմաներ, տեղեկացրել է «Коммерсант»-ը՝ հղում կատարելով Կրեմլի մամուլի ծառայությանը։

Պուտինը եւ Լուկաշենկոն հատկապես նշել են առաջիկայում պայմանավորվածություններն իրականացնելու անհրաժեշտությունը, որոնց կողմերը հասել են Միութենական պետության Բարձրագույն պետական խորհրդի նիստում։ Այն տեղի է ունեցել փետրվարի 26-ին։

Զրույցի ժամանակ նախագահները քննարկել են նաեւ համագործակցությունն առեւտրատնտեսական եւ ներդրումային ոլորտներում, համատեղ փոխշահավետ նախագծերի իրականացումը։

Միութենական պետության Բարձրագույն պետական խորհրդի նիստը տեղի է ունեցել Կրեմլում։ Հիմնական ուշադրությունը հատկացվել է ինտեգրման զարգացմանը, տնտեսական համագործակցությանը, անվտանգության հարցերին եւ համատեղ ծրագրերի իրականացմանը։ Դրանից առաջ Լուկաշենկոն առերես հանդիպում էր ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։