Քուվեյթի իշխանությունները հայտնել են, որ անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Քուվեյթի միջազգային օդանավակայանի օբյեկտներին՝ վնասելով օդանավակայանի ռադարային համակարգի մի մասը, տեղեկացրել է Al Jazeera-ն։
Միջադեպի հետեւանքով ուղեւորներից կամ օդանավակայանի անձնակազմից ոչ ոք չի տուժել։
«Քուվեյթի միջազգային օդանավակայանը գրոհի է ենթարկվել անօդաչուների կողմից, որոնք խոցել են օդանավակայանի ռադարային համակարգը։ Բարեբախտաբար, զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել»,- ասել է քաղաքացիական ավիացիայի վարչության ներկայացուցիչ Աբդուլա ալ-Ռաջին։