Արամ Ա Վեհափառը ընդունել է Արցախի ՀՅԴ կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Ալպեր Պալապանյանին։
Հանդիպման ընթացքում Արամ Առաջինը ընդգծել է Արցախի իրավունքների պաշտպանության հրամայականը եւ արցախցիների վերադարձի իրավունքը, Բաքվում բանտարկված հայ ռազմագերիների ազատ արձակումն ու Արցախի եկեղեցիների եւ պատմական կոթողների պաշտպանությունը՝ միջազգային օրենքների համաձայն։