Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ լիարժեք պաղեստինյան պետության ստեղծումը սկզբունքային է, հաղորդում է ТАСС-ը։
«Մենք բազմիցս քննարկել ենք պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը և Գազայի հատվածում մարդասիրական իրավիճակի բարելավման համատեղ ջանքերը։ Սակայն, անշուշտ, սկզբունքային հարցը լիարժեք պաղեստինյան պետության ստեղծումն է, որը կհամակեցվի Իսրայելի հետ անվտանգ աշխարհում»,- Կրեմլում Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ բանակցությունների մեկնարկին ընդգծել է Ռուսաստանի առաջնորդը։