ԱՄՆ ռազմածովային ուժերը ևս մեկ ռազմանավ են ուղարկել Մերձավոր Արևելք, հինգշաբթի Reuters-ին հայտնել է ամերիկացի պաշտոնյան՝ տարածաշրջանում ռազմական խոշոր կուտակման և Իրանի հետ լարվածության աճի ֆոնին։ Պաշտոնյան, անանուն մնալու պայմանով, հայտնել է, որ «Դելբերտ Դ. Բլեք» ամերիկյան ռազմանավը տարածաշրջան է մտել վերջին 48 ժամվա ընթացքում։
Այսպիով, Մերձավոր Արևելքում ականակիրների թիվը կհասցնի վեց միավորի, ինչպես նաև մեկ ավիակիր և երեք այլ ափամերձ ռազմանավ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել էր, որ «հսկայական նավատորմ» է ուղևորվում դեպի Իրան և Թեհրանին կոչ էր արել «գործարք կնքել»։
Իր հերթին, Իրանը բազմիցս հայտարարել է հավասարության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված բանակցությունների իր պատրաստակամության մասին։