ՔՊ-ն արտահերթ համաժողով կկազմակերպի

Հունվարի 15-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։

Քննարկվել են Կուսակցության արտահերթ համաժողովի կազմակերպմանը և Կուսակցության համամասնական ցուցակի քվեարկությանն առնչվող հարցեր։