Սրբավայր ժամանակից դուրս. ինչու էին Միջնադարում մարդկանց 5000-ամյա դոլմեններում թաղում

Գիտնականները պարզել են, որ Իսպանիայի հարավում՝ Անդալուսիայում հին մեգալիթյան հուշարձան լեգենդար Մենգա դոլմենը (մի քանի տոննայի հասնող վիթխարի քարերից կառուցված հնագույն դամբարանային կառույց -խմբ.) կառուցումից հազարավոր տարիներ անց մինչև Միջնադար շարունակել է կարևոր ծիսական դեր խաղալ։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Archaeological Science: Reports գիտական հանդեսում։

Դոլմենը մոտավորապես 5000 տարեկան է և այսօր է Անտեկերայի դոլմենների տարածքում է, որն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

2005 թվականին այս վայրում հայտնաբերված չափահաս տղամարդկանց երկու կմախքներ ենթարկվել են նոր վերլուծության։ Հետազոտողները կարողացել են արդյունահանել չափազանց քայքայված ԴՆԹ, ինչը հնարավորություն է տվել նրանց ոչ միայն որոշել դամբարանների տարիքը, այլև հաստատել տղամարդկանցից մեկի գենետիկական ծագումը։ Ռադիոածխածնային թվագրումը ցույց է տվել, որ երկու տղամարդիկ էլ թաղվել են մոտավորապես մ.թ. 8-11-րդ դարերի միջև՝ ավելի քան 1000 տարի առաջ։

Երկու տղամարդիկ էլ թաղված էին դեմքով դեպի ներքև և տեղակայված էին դոլմենների գլխավոր առանցքի երկայնքով՝ անսովոր դասավորություն, որը հիշեցնում էր այդ ժամանակվա որոշակի մահմեդական թաղման ավանդույթներ: Սակայն, մարմինների դիրքը չէր համապատասխանում տարածաշրջանում բնորոշ միջնադարյան մահմեդական գերեզմանատներին, ինչը ենթադրում է, որ հին հուշարձանը շարունակել է առանձնահատուկ խորհրդանշական նշանակություն ունենալ նույնիսկ այդ ժամանակահատվածում։

Գենետիկական վերլուծությունը ցույց է տվել, որ տղամարդկանցից մեկը  արևմտաեվրոպական, հյուսիսաֆրիկյան և լևանտական ​​(արևելյան Միջերկրածովյան) խառը ծագում ուներ, ինչը համապատասխանում է Պիրենեյան թերակղզում միջնադարում հայտնի ժողովրդագրական միտումներին: Դա վկայում է, որ այստեղ թաղված մարդիկ կարող էին պատկանել տարբեր մշակութային և էթնիկ խմբերի։

Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ այն փաստը, որ մարդիկ թաղվել են հին նեոլիթյան կոթողում՝ դրա կառուցումից հազարամյակներ անց, վկայում է վայրի հարատև և դարավոր հոգևոր արժեքի մասին: Մենգա դոլմենը մոռացված հուշարձան չէր, այլ մնացել է կարևոր խորհրդանշական և գուե նաև՝ կրոնական վայր տարբեր ծագում և դարաշրջան ունեցող մարդկանց համար։