ԱՄՆ-ը տեղեկացվել է, որ Իրանում մահապատիժները դադարեցվում են. Թրամփ

Օվալաձև աշխատասենյակում ունեցած ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը տեղեկացվել է, որ «Իրանում մահապատիժները դադարեցվում են», հաղորդում է NBC News-ը:

«Ինձ ասել են, որ իրավասու մարմինները կիմանան դրա մասին։ Վստահ եմ, որ բոլորս շատ կվրդովվենք, եթե դա տեղի ունենա»,- ասել է Թրամփը՝ ստորագրելով դպրոցներում կաթի պարտադիր մատակարարման մասին օրինագիծը։

«Նրանք չեն իրականացնի մահապատիժ, որի մասին վերջին մի քանի օրերի ընթացքում խոսում էին շատերը։ Այսօր պետք է մահապատժի օր լիներ»,- հավելել է ԱՄՆ նախագահը։