Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար Սանկտ Պետերբուրգ է բերել մի կտավ: Ըստ Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը նշել է, որ իրենք բերել են այն, ինչ խոստացել էին դեռ նախորդ անգամ, հաղորդում է РИА Новости-ն:
«Այս անգամ բերել ենք այն, ինչ խոստացել էինք դեռ նախորդ անգամ, քանի որ սպասում էինք հենց Ռուսաստանի Դաշնություն՝ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք այս այցին: Մենք բերել ենք հենց այն մեծածավալ, գեղեցիկ, բելառուսական հոգով և հատուկ Ռուսաստանի նախագահի համար նկարված կտավը»,- «Первый канал» հեռուստաալիքին է ասել Էյսմոնտը:
Հեռուստաալիքի սյուժեում նշվում է, որ խոսքը Վալաամի տեսարաններով կտավի մասին է: