ՀՀ-ն քննարկում է Հունաստանի հետ համագործակցության խորացումը՝ ԵՄ-ի հետ գործընկերությունը կարևորելով

Դեկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել  Հունաստանի ԱԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Անդրեաս Ֆրիգանասի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը լայնորեն անդրադարձ են կատարել Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ հարաբերություններին, կարևորել են ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցության հետագա խորացումը՝ այս համատեքստում ընդգծելով դեկտեմբերի 2-ին ստորագրված «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթղթի կարևորությունը:

Կողմերը քննարկել են տնտեսական, գիտակրթական, մշակութային և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության խթանման հեռանկարները:

Երկուստեք ընդգծվել է Վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքում Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը:

Դավիթ Կարապետյանը և Անդրեաս Ֆրիգանասը քննարկել նաև ժողովրդավարական զարգացման ճանապարհին հանդիպող մարտահրավերների արդյունավետ հաղթահարման և այս համատեքստում ՀՀ դիմակայունության ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերին։

Անդրադարձ է կատարվել գալիք տարվա մայիսին Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։