Այսօր՝ նոյեմբերի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիստին ներկա են եղել ՔՊ–ական պատգամավորներ, նախարարներ, ինչպես նաև Վաղարշապատում նոյեմբերի 16-ի ընտրություններում ցուցակը գլխավորող Արգիշտի Մեխակյանը։ Հիշեցնենք՝ ՔՊ–ն այս ընտրություններում ստացավ մեծամասնության ձայներն ու միանձնյա կարող է համայնքապետ նշանակել։