Վաղարշապատ համայնքում ձերբակալված «Մայր Հայաստանի» շարժման աջակից, բլոգեր Օնո Հարությունյանին առնչվող դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից։
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ կետով (խուլիգանությունը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով)»,– հայտնեցին Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» շարժման անդամներն այսօր հայտարարել էին, որ Վաղարշապատում անհայտ անձանց կողմից առևանգել են «Մայր Հայաստան» շարժման աջակից, բլոգեր Օնո Հարությունյանին։ Ոստիկանությունն էլ հայտնել էր, որ նրան ձերբակալել են խուլիգանության կասկածանքով։