Սպիտակ տան մամուլի քարտուղարը ВВС հեռուստաալիքն անվանել է «100 տոկոսով կեղծ» լրատվամիջոց

ԱՄՆ նախագահ Թրամփի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը The Telegraph-ի հարցազրույցում ВВС հեռուստաալիքն անվանել է «100 տոկոսով կեղծ լրատվամիջոց» եւ «քարոզչամեքենա», հարցազրույցը տրվել է հեռուստաընկերության կողմնակալության մասին մեղադրանքներից հետո։

Լիվիթի խոսքով՝  ВВС-ի տեղեկությունների դիտումը Մեծ Բրիտանիա ուղեւորության ժամանակ «փչացնում» է իր օրը, եւ հարկատուները «ստիպում են  վճարել ձախ քարոզչամեքենայի հաշիվները»։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորները հայտնել էին, որ կորպորացիան «լուրջ հարցեր ունի, որոնք պատասխան են պահանջում» այն բանի հետ կապված, թե ինչպես է ԱՄՆ նախագահի խոսքը խմբագրվել BBC Panorama վավերագրական ֆիլմում։

Փաստաթղթում, որը հայտնվել է The Telegraph-ի տրամադրության տակ, նշվել է, որ ծրագրի դրվագը «լրիվ մոլորության մեջ է գցել» հանդիսատեսներին՝ խոսքի երկու տարբեր մասերը մեկտեղ միավորելով։

Ծրագրում ցուցադրվել է, թե ինչպես է Թրամփը հայտարարում, որ 2021թ․ հունվարի 6-ի անկարգություններից առաջ իր կողմնակիցների հետ երթով կշարժվի Կապիտոլիում՝ կոչ անելով նրանց «դժոխային կռիվներ մղել»։ Սակայն ծրագրում բաց է թողնվել ելույթի այն հատվածը, որտեղ Թրամփը կոչ է անում ամբոխին «խաղաղ եւ հայրենասիրաբար հայտարարել իրենց մասին»։

The Telegraph-ի հարցազրույցում Լիվիթն ասել է. «BBC-ի այս միտումնավոր անազնիվ, ընտրողաբար խմբագրված տեսանյութը եւս մեկ ապացույց է, որ դրանք լիակատար, 100 տոկոսանոց կեղծ նորություններ են, որոնք այլեւս չպետք է ցուցադրվեն Միացյալ Թագավորության մեծ մարդկանց հեռուստաէկրաններին։ Ամեն անգամ, երբ ես գալիս եմ Մեծ Բրիտանիա նախագահ Թրամփի հետ եւ ստիպված եմ լինում դիտել BBC-ն մեր հյուրանոցային համարներում, դա փչացնում է իմ օրը՝ լսելով նրանց բացահայտ քարոզչությունն ու ստերը Միացյալ Նահանգների նախագահի եւ այն ամենի մասին, ինչ նա անում է Ամերիկան ​​ավելի լավը եւ աշխարհն ավելի անվտանգ դարձնելու համար»։

Թերթը նշել է, որ իր ռեպորտաժը հիմնված է BBC-ի խմբագրական ուղեցույցների եւ ստանդարտների կոմիտեի նախկին խորհրդական Մայքլ Փրեսկոտի ծառայողական գրառման վրա։ Փրեսկոտը լքել է պաշտոնն այս տարվա սկզբին եւ չի մեկնաբանել փաստաթուղթը, որը, ինչպես կարծում են, հրապարակվել է իրազեկչի կողմից։