Լինելով քաղաքականապես անգրագետ, Նիկոլը հերթական անգամ առանց հասկանալու բացեց «Դժողքի դռները», սկիզբ դնելով երկրում Ինքնակոչության ինստիտուտին եւ փաստացի ճանաչելով այդ մոդելը լեգիտիմ։ Իր ֆեյսբուքյան էջում գրել է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
«Իսկ վաղը ի՞նչն է խանգարելու, եթե ինչ-որ մեկը իրեն հռչակի վարչապետ, եւ մատնանշելով Նիկոլ-Ստյոպիկի կայացած նախադեպը, սկսի գրոհել իշխանության դարպասները։ Ասենք՝ ի՞նչն է խանգարելու դա անել ասենք Սամվել Կարապետյանին, եթե իշխանությունները իրենց ձեռքով ինքնակոչությունը ճանաչել են լեգիտիմ՝ առավել եւս որ իր ֆինանսական հնարավորությունները իրեն թույլ են տալիս հավաքել Հայաստանի բանակից էլ ավելի բանակ։ Լավ Նիկոլ, ասենք, թե դու քաղաքականապես տխմար ես, բայց միթե մեկը չկար քո շրջապատում որ քեզ բացատրեր, որ մի փորիր սեփական քաղաքական, իսկ տվյալ պարագայում՝ նաեւ ուղղակի գերեզմանդ…
P.s. Ինքնակոչության դռները երբ բացվում են, հետո փակելը լինում է շատ դաժան ու մեծ արյունով: Օրինակ դա հասկանալու համար կարող եք ուսումնասիրել Ռուսական կայսրության Годы Великой смуты, որը տեւեց 20 տարի ու պետությունը հրաշքով փրկվեց կործանումից…»,– գրել է նա։