Գուգարաց թեմի առաջնորդն ու մի խումբ հոգևորականներ դատարանի բակում են՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի

Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան Եպիսկոպոս Հակոբյանը հոգեւորականների հետ դատարանի բակում է՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի։ Ներկա են նաև Սամվել Կարապետյանի կինն ու դուստրը։

Հիշեցնենք, որ ժամը 18։00-ին դատարանը քննելու է Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ։

Հակակոռուպցիոն դատարանի բակում բազմաթիվ մարդիկ են հավաքվել՝  ի աջակցություն հայտնի գործարար Սամվել Կարապետյանի։

«Մեր ձևով» շարժման համակարգող Ալիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ հույս ունեն, որ դատական համակարգն ի վերջո կսթափվի ու արդարադատություն կիրականացնի։ Ավելի վաղ նա նշել էր, եթե Սավվել Կարապետյանին ազատ չարձակեցին, ապա շաբաթվա վերջին անցկացնելու են մեծ հանրահավաք Ազատության հրապարակում։