Ուսուցիչը ոչ միայն գիտելիք փոխանցող է, այլև արժեքներ ու մտածողություն ձևավորող. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ:

Ուղերձում ասված է.

«Հարգելի՛ ուսուցիչներ,  Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:

Ուսուցիչը ոչ միայն գիտելիք փոխանցող է, այլև արժեքներ ու մտածողություն ձևավորող: Ձեր նվիրումն ու պատասխանատվությունը ստեղծում են մեր պետության ամենաարժեքավոր կապիտալներից մեկը՝ կրթված և գիտակից երիտասարդությունը:

Մեր իշխանության համար կրթությունը եղել և մնում է առաջնահերթություն:

Վստահ ենք, որ առանց որակյալ կրթության անհնար է կառուցել բարեկեցիկ և անվտանգ Հայաստան, իսկ այդ մեծ առաքելության հիմքում կանգնած եք դուք՝ ձեր գիտելիքներով, ամենօրյա աշխատանքով ու անսահման նվիրվածությամբ:

Սիրելի՛ ուսուցիչներ, կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ ցանկանում եմ ձեզ բեղմնավոր գործունեություն` ի նպաստ Հայաստանի Հանրապետության բարօրության և պայծառ ապագայի»: