Ադրբեջանը կրկին հայտարարել է Հայաստանի Սահմանադրության նկատմամբ իր պահանջների մասին

«Վաշինգտոնյան հանդիպման արդյունքները ևս մեկ անգամ հաստատել են Ադրբեջանի կողմից առաջ քաշված խաղաղության օրակարգը», — ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Խաղաղության այս պատմական հնարավորությունը բաց չթողնելու և խաղաղության պայմանագիր ստորագրելու համար անհրաժեշտ է Հայաստանի Սահմանադրությունից հանել տարածքային պահանջները», — Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։