Չիկագոն աշխարհի ամենասարսափելի և ամենավտանգավոր քաղաքն է. Թրամփ

Շաբաթավերջին Չիկագոյում կրակոցներից  տուժել է առնվազն 54 մարդ, 8 մարդ մահացել է։ Իր Truth Social ցանցում դրա մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Վերջին երկու շաբաթավերջերը մոտավորապես նույնն էին։ Չիկագոն աշխարհի ամենասարսափելի և ամենավտանգավոր քաղաքն է, դրանում կասկած չկա։ Ես արագ կլուծեմ հանցավորության խնդիրը, ինչպես արեցի Վաշինգտոնում։ Չիկագոն կրկին անվտանգ կլինի, և շատ շուտով»,- նշել է Թրամփը։