Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների ճանապարհը փակ չէ

Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների ճանապարհը փակ չէ, հայատնել է IRNA-ն:

«Սակայն հենց ամերիկացիներն են, որ չեն նստում բանակցությունների սեղանի շուրջ և Իրանին անարդարացիորեն մեղադրում են դրա համար։ Մենք իսկապես ռացիոնալ բանակցություններ ենք ցանկանում։ Բարձրացնելով անիրատեսական հարցեր, մասնավորապես՝ հրթիռային սահմանափակումները, նրանք հարթում են ցանկացած բանակցությունների ձախողման ճանապարհը»,- շեշտել է Լարիջանին։