Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Աննա Հակոբյանի, Մեհրիբան Ալիևայի և Էմինե Էրդողանի համատեղ լուսանկարները Չինաստանի Թիենծին քաղաքում:
Աննա Հակոբյանը նույնպես լուսանկարներ է հրապարակել, սակայն միայն խմբայինները։
«Մասնակցեցի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առաջին տիկին Պենգ Լիյուանի ընդունելությանը: Այնուհետև ունեցանք նավով շրջայց Հայհե գետի երկայնքով` ծանոթանալու Թիենծին քաղաքի տեսարժան վայրերին»,- ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Աննա Հակոբյանը: