Եվրոպական դիվանագիտության ղեկավարը արձագանքել է Կիևում ԵՄ ներկայացուցչության շենքին հասցված վնասին, որը տեղի է ունեցել երեկ երեկոյան Ռուսաստանի կողմից զանգվածային հրետակոծության հետևանքով։
«Ոչ մի դիվանագիտական առաքելություն չպետք է դառնա թիրախ», — ասել է Կայա Կալլասը, հաղորդում է DW-ն։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես հայտարարություն է արել. «629 հրթիռ և անօդաչու թռչող սարք մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինայի վրայով. սա Ռուսաստանի խաղաղության գաղափարն է։ Ահաբեկչություն և բարբարոսություն։ Տասնյակից ավելի զոհեր, այդ թվում՝ երեխաներ։ Ֆրանսիան ամենախիստ կերպով դատապարտում է այս անիմաստ և դաժան հարձակումները»։