Գիտնականները հայտնաբերել են հսկա գերգիշատիչ կոկորդիլոսանման սողունի նոր տեսակ, որն ապրել է 70 միլիոն տարի առաջ այժմյան Արգենտինայի տարածքում։
Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS One հանդեսում։
Էակն անվանվել է Kostensuchus atrox, որը համատեղում է պատագոնյան քամու «Կոստեն» անվանումը և եգիպտական աստծո անունը՝ Սոբեկ կոկորդիլոսի գլխով, որը հայտնի է նաև որպես Սուխոս։
Այդ գիշատչի մնացորդները հայտնաբերվել են 2020 թվականին հարավային Պատագոնիայում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ չափահաս առանձնյակի երկարությունը հասել է 3,5 մետրի և կշռել է մոտ 250 կիլոգրամ։ Kostensuchus atrox-ը հիպերմսակեր էր, ինչը նշանակում է, որ նրա սննդակարգի ավելի քան 70%-ը միս էր։ Նրա անատոմիական առանձնահատկությունները, մասնավորապես՝ լայն մռութը, խոշոր ատամները և առջևի հզոր վերջույթները, վկայում են Հարավային Ամերիկայի էկոհամակարգերում կավճի ժամանակաշրջանում խոշոր դինոզավրեր որսալու ունակության մասին։
Գիտնականները նշում են, որ այս հայտնագործությունն ընդգծում է անհետացած կոկորդիլոսանման արարածների բազմազանությունն ու դերը անհետացած էկոհամակարգերի կառուցվածքում։