ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում քննադատել է Իլինոյսի դեմոկրատ նահանգապետ Ջեյ Ռոբերտ Փրիցքերին՝ Չիկագոյում տեղի ունեցած սպանությունների համար։
«Նահանգապետ Փրիցքերի նահանգում այս շաբաթավերջին Չիկագոյում 6 սպանություն է կատարվել։ 20 մարդ հրազենային վիրավորում է ստացել։ Բայց նա ինձանից օգնություն չի խնդրում։ Հնարավո՞ր է դա։ Մարդիկ հուսահատորեն ուզում են, որ ես դադարեցնեմ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ինչը դեմոկրատները չեն կարող անել»,- նշել է Թրամփը։