Թուրքիան ԱՄՆ-ին հայտնել է կարգավորման գործընթացում իր պարտավորությունների կատարման պատրաստակամության մասին. ТАСС

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցում հավաստիացրել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կարգավորման գործընթացի շրջանակում իր պարտավորությունների կատարման Անկարայի պատրաստակամության մասին:

«Օգոստոսի 28-ին արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Նրանք գնահատել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հասնելուն ուղղված ջանքերը։ Ֆիդանը նշել է, որ Թուրքիան պատրաստ է կատարել այս գործընթացում իր պարտավորությունները»,- ТАСС -ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը։

Քննարկվել են նաև Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը և հրադադարի հասնելու ջանքերը։

Այդ համատեքստում Ֆիդանը «նշել է մարդասիրական իրավիճակի արագ բարելավման անհրաժեշտությունը»։