ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենին հատուկ թիկնազոր է տրամադրվել՝ «սպառնալիքի» կապակցությամբ

ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Ավստրիայից հատուկ ոստիկանական պաշտպանություն կստանա՝ «սպառնալիքի կապակցությամբ», չորեքշաբթի հայտարարել է Վիեննայում տեղակայված կազմակերպությունը, այն նույն ժամանակ, երբ ԱԷՄԳ-ի տեսուչներն, ըստ լուրերի, վերադարձել են Իրան՝ երկրի միակ ատոմակայանում վառելիքի տեղափոխումը վերահսկելու նպատակով, հաղորդում է Associated Press-ը։

Գրոսիին անձնական պաշտպանությունը տրամադրվում է «Իրանի միջուկային ծրագրի շուրջ լարվածության վերստին սրման կապակցությամբ», պարզաբանել է գործակալությունը։

Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան, կարծես թե, պատրաստ են հայտարարել «անհապաղ վերադարձի» մասին՝ վերականգնելով ՄԱԿ-ի պատժամիջոցները Իսլամական Հանրապետության նկատմամբ, եթե Թեհրանը ԱԷՄԳ-ի տեսուչներին թույլ չտա ստուգումներ իրականացնել։

Իրանը մինչև օգոստոսի 31-ը ժամանակ ունի այդ մտահոգությունները փարատելու համար։ Հունիսին իրանա-իսրայեական 12-օրյա պատերազմից հետո հարցեր են մնում Իրանի բարձր հարստացված ուրանի պաշարների վիճակի վերաբերյալ, որոնք կարող են բավարար լինել մի քանի միջուկային ռումբերի ստեղծման համար, եթե Թեհրանը որոշի դրանք ստեղծել։ Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը բացարձակապես խաղաղ նպատակներով է։

Գրոսսիին, որը մտադիր է առաջադրվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում, պահպանում է Ավստրիայի Cobra ոստիկանական ստորաբաժանումը: Ավստրիայի դաշնային ներքին գործերի նախարարության էլիտար ստորաբաժանումը հիմնականում զբաղվում է հակաահաբեկչական գործողություններով, պատանդների ազատագրմամբ և զանգվածային կրակոցներին արձագանքելով։

Այն զբաղվում է նաև արտասահմանում ավստրիական առաքելությունների անձնական պաշտպանությամբ և անվտանգության ապահովմամբ: Ավստրիայում Cobra-ի գործակալները հայտնի են նրանով, որ պահպանում են նախագահին և կանցլերին, ինչպես նաև Միացյալ Նահանգների և Իսրայելի դեսպաններին։

«Կարող ենք հաստատել, որ Ավստրիան Cobra ստորաբաժանում է,տրամադրել բայց չենք կարող հաստատել, թե որտեղից է եկել կոնկրետ սպառնալիքը»,- հայտնել է ԱԷՄԳ-ի ներկայացուցիչ Ֆրեդրիկ Դալը։