Զելենսկին այդքան էլ անմեղ չէ, իր կաբինետի նիստում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Զելենսկին այնքան էլ անմեղ չէ, պա՞րզ է։ հասկանո՞ւմ եք։ Տանգո պարելու համար երկու հոգի է պետք։ Եվ ես դա մշտապես ասում եմ։ Մենք պետք է նրանց հանդիպեցնենք։ Ես հիմա հաշտվել եմ Զելենսկու հետ, բայց մենք բոլորովին ուրիշ հարաբերություններ ունեինք»,- ասել է ԱՄՆ նախագահը, ակնհայտորեն հիշելով մի քանի ամիս առաջ Ուկրաինայի նախագահի հետ հանդիպումը, որն ավարտվել էր Սպիտակ տանը աղմկոտ հրապարակային վեճով։