Ես բռնապետ չեմ, պարզապես գիտեմ հանցավորության դեմ պայքարի եղանակը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կառավարության նիստում խոսել է հանցավորության դեմ պայքարի իր նվաճումների մասին, երբ զորքեր է ուղարկել Վաշինգտոն և սպառնացել զորքեր ուղարկել այլ քաղաքներ, հաղորդում է ABC News-ը։

«Բանն այն է, որ ես բռնապետ եմ, բայց կասեցնում եմ հանցավորությունը։ Այնպես որ, շատերն ասում են. «Գիտեք, ես կնախընտրեի բռնապետ ունենալ,- ասել է Թրամփը։ -Բայց ես բռնապետ չեմ։ Պարզապես գիտեմ դեմ պայքարի եղանակը»։

Թրամփը նույն միտքն է արտահայտել երկուշաբթի՝ քննարկելով, թե ինչպես կնախընտրեր, որ տեղական պաշտոնյաներն  օգնության համար դիմեն իրեն, երբ քննարկում էր Չիկագո Ազգային գվարդիան ուղարկելու հարցը։