Ռուսաստանում պատմության մեջ առաջին անգամ կինը դարձել է ատոմային սառցահատի նավապետ

Ռուսական ատոմային սառցահատ «Յամալ» նավի նավապետ է նշանակվել Մարինա Ստարովոյտովան։ Սա առաջին դեպքն է, երբ կինն է դառնում միջուկային շարժիչով նավի նավապետ, հաղորդում է РИА Новости-ն։

Ստարովոյտովային «Յամալ» նավի կապիտան նշանակվելու մասին հայտարարվել է Նիժնի Նովգորոդում միջուկային արդյունաբերության 80-ամյակին նվիրված արարողության ժամանակ։

Ստարովոյտովան իր ծովային կարիերան սկսել է «Советский Союз» ատոմային սառցահատի վրա՝ որպես հերթապահ։

Այնուհետև աղջիկը աշխատանքի է անցել առևտրային նավերի վրա, սովորել է, ապա վերադարձել է ատոմային սառցահատների նավատորմ՝ ստանալով ավագ օգնականի դիպլոմ։ Ատոմային սառցահատ «Յամալ»-ը դարձել է նրա հարազատ տունը. այստեղ նա նշանակվել է առաջին օգնական, իսկ այժմ՝ նավապետ։