Խոշոր հրդեհ՝ Երևանում․հրշեջները ավտոտնակում հայտնաբերել են անգիտակից տղամարդու

Այսօր՝ օգոստոսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-սահմաններում ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի 34 Գ շենքի մոտ ավտոտնակներից մեկում կրակ է ծուխ է նկատվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջ փրկարարները կոտրելով ավտոտնակի երկաթե դռան փականը բացել են այն և ներսում անգիտակից վիճակում հայտնաբերել են տղամարդու։

Նրան տեղափոխել թն Այրվացքաբանության ազգային կենտրոն։ Վիրավորին տեղափոխելուց հետո հրշեջ փրկարարները կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։

Ավտոտնակում կայանված «Mercedes» մակնիշի ավտքոմեքենան կարելի է ասել ամբողջությամբ ներսի հատվածը վերածվել է մոխրի։