Քեսապում հրդեհներ են, իսկ հրշեջ մեքենաներ չկան. հոգեւորականը մանրամասներ է հայտնում

Քեսապի հոգևոր տեսուչ Տ. Եսայի Վրդ. Էօրտէքեանը ներկայացրել է Քեսապում մոլեգնած հրդեհների հետեւանքով ստեղծված իրավիճակը։

«Վիճակը շատ վատ է, Քեսապի մեջ հրդեհի երեք օջախ կա, Կառավարության կողմից օգնություն չկա, հրշեջ մեքենաներ չկան, փորձում ենք երիտասարդներով մարել կրակը։ Բավականին վնասներ ունենք։ Աղոթեք մեզ համար, Վեհափառ, աղոթեք մեր ժողովրդի զավակների համար, որպեսզի Աստված մեզ փրկի»,– ասել է նա։