Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեծացրել է շրջանային գործադիր կոմիտեների նախագահների պատասխանատվությունը անշահավետ ֆերմաների և անասնապահական կորուստների համար։ Որոշման մասին հայտնել է БелТА գործակալությունը։
Բելառուսի ղեկավարը հրամանագիր է ստորագրել, որը սահմանում է ցածր արդյունավետությամբ գյուղատնտեսական կազմակերպությունների աշխատանքի բարելավման մոտեցումները։ Ըստ փաստաթղթի՝ նման կազմակերպությունները շահութաբեր դարձնելու համար, շրջանային գործադիր կոմիտեներին հանձնարարվում է որոշումներ ընդունել շրջանային գործադիր կոմիտեների նախագահներին մեկ ոչ շահութաբեր գյուղատնտեսական կազմակերպության ղեկավար նշանակելու վերաբերյալ։ Խոսքն այն տնտեսություններին մասին է, որոնք հաշվետու տարվա ընթացքում արտադրանքի, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) վաճառքից ամենամեծ վնասներն ունեն և խոշոր եղջերավոր անասունների տեխնոլոգիական կորուստների չափորոշիչի պահպանումը չեն ապահովել։
Շրջանային գործադիր կոմիտեի նախագահին հանձնարարված ցածր արդյունավետությամբ կազմակերպության աշխատանքի բարելավման դեպքում որոշում կընդունվի նրան պարգևավճար տալու մասին: Իսկ ցուցանիշները չապահովելու դեպքում օրենքով սահմանված աշխատանքի բարդության, լարվածության և ինտենսիվության համար լրացուցիչ վճար չի կատարվի։
Բացի դրանից, հրամանագիրը շրջանային գործադիր կոմիտեի նախագահին իրավունք է տալիս, նախագահի հետ համաձայնեցնելով և օրենքով սահմանված կարգով, շրջանային գործադիր կոմիտեի նախագահին նշանակել իրեն հանձնարարված կազմակերպության ղեկավարի պաշտոնին, որը չի ապահովել ցուցանիշների կատարումը։