The Times. Չինաստանը կարող է կազմակերպել Թրամփի և Պուտինի հանդիպումը

Չինաստանը վերանայում է իր վերաբերմունքը Երկրորդ համաշխարհային պատերազմի նկատմամբ, ինչպես նաև ձգտում է թարմացնել հարաբերությունները ԱՄՆ նախագահի հետ և գագաթնաժողով կազմակերպել Ռուսաստանի հետ։ Այս մասին գրում է The Times պարբերականը։

Նշվում է, որ Սի Ծինփինը ցանկանում է, որ Թրամփն ու Պուտինը հանդիպեն՝ նշելու պատերազմի տարեդարձը։

Հստակեցվում է, որ ՉԺՀ-ի նկատմամբ Թրամփի վերաբերմունքը փոխել է երկու երկրների միջև առևտրային համաձայնագրերը։

Պարբերականը ենթադրել է, որ ԱՄՆ նախագահին կհրավիրեն Սի Ծինփինի և Պուտինի հետ հանդիպման՝ սեպտեմբերին կայանալիք գագաթնաժողովին։