Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադային է ներկայացրել ռազմական դրությունը և զորահավաքը 90 օրով երկարաձգելու մասին օրինագիծը։ Ըստ УНН-ի՝ դրա մասին հայտնել է պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։
«Այս լիագումար շաբաթ խորհրդարանն արդեն 16-րդ անգամ կրկին կքվեարկի օրինագծերի օգտին։ Համապատասխանաբար, երկարաձգումը կլինի 2025 թվականի օգոստոսի 7-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 5-ը»,- նշել է Ժելեզնյակը։