Լուկաշենկոն պատմել է, թե ինչպես է Պուտինն իրեն այծի կաթ հյուրասիրել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, որ Ռուսաստանում համտեսել է այծի կաթ, որն իրեն հյուրասիրել է իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինը։ Հյուրասիրության մասին Լուկաշենկոն հայտարարել է Մոգիլյովի մոտակայքում այծաբուծական ձեռնարկություն այցելության ժամանակ, հաղորդում է РБК-ն։

Համտեսից առաջ Բելառուսի նախագահը հարցրել է՝ արդյոք այծի կաթը յուրահատուկ հոտ ունի՞։ Դրական պատասխան ստանալով՝ նա ասել է, որ այդպես չպետք է լինի։

«Ոչ, [հոտ] չպետք է լինի։ Ես տեսա այծի կաթ, Պուտինն ինձ հյուրասիրեց Ռուսաստանում։ Եթե նա չասեր, որ այծի կաթ է, կմտածեի՝ կովի է», -նշել  է Լուկաշենկոն։