Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը Վաշինգտոնում Պենտագոնի ղեկավարի հետ քննարկել է հնարավոր գործարքը

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար, արքայազն Խալիդ բին Սալմանը, այս շաբաթ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Արքայազն Խալիդը նաև առանձին հանդիպումներ է ունեցել Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի և Թրամփի Մերձավոր Արևելքի դեսպան Սթիվ Ուիթքոֆի հետ, Al Arabiya English-ին հայտնել են նրա այցին ծանոթ աղբյուրները։

Արքայազն Խալիդը և Հեգսեթը խոսել են նաև հնարավոր պաշտպանական գործարքի մասին, որը մշակման փուլում է։

Վաշինգտոնի և Էր Ռիադի միջև երկկողմ հարաբերությունները և Գազայում շարունակվող պատերազմը պաշտոնյաների հետ քննարկման հիմնական թեմաներից էին։

Սաուդյան Արաբիան ակտիվացնում է իր դիվանագիտական ​​ջանքերը՝ Գազայում ծավալվող պատերազմի ֆոնին տարածաշրջանային կայունությունը պահպանելու և ավելի լայն հակամարտություն կանխելու համար, գրում են լրատվամիջոցը։