Գերմանիայի ցամաքային զորքերի տեսուչ, գեներալ-լեյտենանտ Ալֆոնս Մայսը Maybrit Illner հաղորդաշարի եթերում զգուշացրել է. սպասելիքներին հակառակ՝ Ռուսաստանը Ուկրաինայի պատերազմից հետո չի թուլանա, այլ կուժեղանա։
«Ես խորապես համոզված եմ, որ Ռուսաստանի զինված ուժերն այս պատերազմից հետո ավելի ուժեղ կդառնան։ Ռուսաստանի համար կորուստների մակարդակը բացարձակապես դեր չի խաղում։ Նրանք ամեն տարի զորակոչում են 200 հազար զինվորականի։ Նրանք իրենց բանակի անձնակազմի թիվը հասցրել են 1,5 միլիոնի։ Դա Արևմուտքի հետ լայնածավալ հակամարտության նախապատրաստություն է», -ըստ գորմանական Bild պարբերականի՝ հայտարարել է նա։
Մեյսը նշել է, որ ռուսական հեռուստաշոուներում լրջորեն քննարկվում է «Լիսաբոնի, Փարիզի և Բեռլինի ռմբակոծությունը», մինչդեռ Գերմանիայում ոմանք շարունակում են թերագնահատել սպառնալիքը։