Թրամփը կոչ է արել դեմոկրատներին պատասխանատվության ենթարկել Իրանի հարվածների մասին տեղեկությունների արտահոսքի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմոկրատներին մեղադրել է իրանական միջուկային օբյեկտներին ԱՄՆ ռազմաօդային ուժերի հարվածների վերաբերյալ տեղեկությունների արտահոսքի մեջ և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու կոչ արել։

«Դեմոկրատները տեղեկությունների արտահոսք կազմակերպեցին Իրանի միջուկային օբյեկտներ թռիչքի ավարտի մասին։ Նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն», -գրել է Թրամփը իր Truth Social-ում։

Ավելի վաղ Թրամփը Իրանի վրա հարձակումից հետո ԱՄՆ զինված ուժերի դեմ «վհուկորսի» մեջ ներգրավված բոլոր լրագրողներին աշխատանքից ազատելու կոչ էր արել։

Հաջորդ գրառման մեջ ԱՄՆ նախագահն Իրանի դեմ ԱՄՆ հարվածների արդյունավետությունը լրատվամիջոցների կողմից կասկածի տակ դնելու հետո պահանջել է, որ CNN-ի և New York Times-ի լրագրողներն իրենց «չար մտադրությունների» համար անհապաղ ազատվեն աշխատանքից։

«CNN-ի և The New York Times-ի կեղծ լուրերի լրագրողները պետք է անհապաղ ազատվեն աշխատանքից: Վատ մարդիկ՝ չար մտադրություններով», — գրել է նա։

Ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ, դրանց թվում՝ CNN-ը, հունիսի 24-ին ԱՄՆ Պաշտպանության հետախուզական գործակալության զեկույցին հղում անելով հայտնել են, որ Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա վերջերս կատարված հարվածները չեն կարողացել ոչնչացնել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները։ Նախնական հետախուզական գնահատականներով՝ հարձակումները դրա զարգացումը դանդաղեցրել են ընդամենը մի քանի ամսով։

Սպիտակ տունը հերքել է այդ տեղեկությունը։ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ութքոֆը հրապարակումները «դավաճանություն» է որակել և կոչ է արել գաղտնի տեղեկության հնարավոր արտահոսքի վերաբերյալ հետաքննություն սկսել։

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հաստատել է, որ լրատվամիջոցներին գաղտնի տեղեկության տարածման վերաբերյալ պաշտոնական հետաքննություն է սկսվել։