Նեթանյահու․ Իսրայելը «շատ մոտ» է Իրանում իր նպատակներին հասնելուն

Իսրայելը «շատ մոտ է» Իրանում իր նպատակներին հասնելուն, մամուլի ասուլիսում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Սա մի ռեժիմ է, որը ցանկանում է ոչնչացնել մեզ, և այդ պատճառով մենք սկսել ենք այս գործողությունը՝ վերացնելու մեր գոյության երկու կոնկրետ սպառնալիքները՝ միջուկային սպառնալիքը և բալիստիկ հրթիռների սպառնալիքը։ Մենք քայլ առ քայլ շարժվում ենք դեպի այս նպատակներին հասնելը, մենք շատ մոտ ենք դրանց հասնելուն», — ասել է Նեթանյահուն։