Ավստրալիան ևս իր դեսպանատունը տեղափոխում է Ադրբեջան

Ավստրալիան և Սլովակիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում։

Սլովակիան այդ որոշումը բացատրել է արածաշրջանում իրավիճակի սրմամբ։

Ավստրալիայի արտգործնախարար Փենի Վոնգը հայտարարել է, որ ավստրալական ռազմական ինքնաթիռները տեղակայվել են Մերձավոր Արևելքում և պատրաստ են օգնել տարհանել իրենց քաղաքացիներին, երբ բացվի Իրանի օդային տարածքը, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։ BBC-ի՝  Վոնգն ընդգծել է, որ այդ ինքնաթիռները մարտական ​​գործողություններին չեն մասնակցի:

Դիվանագիտական ​​​​առաքելության անձնակազմն առայժմ կմնա Ադրբեջանում և օգնություն կցուցաբերի այդ երկրի հետ Իրանի սահմանը հասնող ավստրալացիներին։