Թրամփը մեկ ժամ տևողությամբ հանդիպում է ունեցել ազգային անվտանգության պաշտոնյաների հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և իր ազգային անվտանգության թիմի հանդիպումը իրավիճակային սենյակում ավարտվել է, CNN-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ Հանդիպումը տևել է մեկ ժամից ավելի։

Դա տեղի է ունենում այն ​​​​ժամանակ, երբ նախագահը քննարկում է՝ արդյոք ԱՄՆ-ն պետք է ավելի ներգրավվի Իսրայելի և Իրանի միջև հակամարտության մեջ։

Վերջին օրերին տարածաշրջան է ուղարկվել վառլիք լիցքավորող ավելի քան 30 ամերիկյան ինքնաթիռներ՝ նախապատրաստվելով Թրամփի հնարավոր որոշմանը՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերին հրամայելու օգնել Իրանին հարվածող իսրայելական կործանիչներին ապահովվել վառելիքով։