Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նշել է, որ բանակը «շատ ուժեղ հարված է հասցրել Նաթանզի ուրանի հարստացման օբյեկտին», հաղորդում է Ynet-ը։
«Մենք ոչնչացրել ենք հսկայական քանակությամբ արձակման կայաններ՝ կարևոր չէ, թե քանի հրթիռ ունեն, կարևոր է, թե քանի արձակման կայան։ Իրանցիներն ունեին հազարավոր անօդաչու թռչող սարքեր՝ մենք ոչնչացրել ենք դրանց կեսը», — նշել է նա։
Ըստ նրա՝ «կա պատրաստակամություն օգնելու Իրանից արձակված հրթիռային համազարկերը կասեցնելուն»։
«Ես նաև խոսել եմ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների հետ, և կա պատրաստակամություն», — նշել է նա։