Պուտինը Կրեմլում ընդունել է Նազարբաևին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունեցել Մոսկվայում գտնվող Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, հայտնում է ТАСС-ը։

Հանդիպման մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այսօր նախագահը Կրեմլում հանդիպել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, որը գտնվում է Մոսկվայում», -ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։